SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սամվել Տերտերյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (հունահռոմեական ըմբշամարտ)


Սամվել Տերտերյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (հունահռոմեական ըմբշամարտ)
Ըմբշամարտ 💬 Comment

Հայ ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների 2026 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Մրցաշարը անցկացվում է Սերբիայի Զրենյանին քաղաքում։

Եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի 19-ամյա ներկայացուցիչը 1:1 հաշվով պարտվեց ռուս ըմբիշ Դանիիլ Գրիգորևին, զիջելով առաջին արդյունավոր գործողության պատճառով։

Մինչև եզրափակիչ հասնելու ճանապարհին Տերտերյանը վստահ մրցաշար անցկացրեց։ Նա հաղթեց Դոմինիկ Բոտոշին (Հունգարիա), գործող աշխարհի չեմպիոն Իrfան Միրզոևին (Ուկրաինա), ինչպես նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրու Սոլովեյին (Մոլդովա)։

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ մեդալ նվաճեց Մանվել Խաչատրյանը (55 կգ), ով դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Բացի այդ, Հայաստանի հավաքականը դեռ ունի երկու եզրափակիչ. Արամայիս Հարությունյանը (130 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ) կպայքարեն ոսկե մեդալների համար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։