Ռոման Ավակյանը իր նորամուտը նշեց Մեքսիկայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում Ֆրանսիայում կայացած մրցաշարում։
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գերմանական «Մայնց Մ16» ակումբի ֆուտբոլիստ Ռոման Ավակյան Գոմեսը անցկացրել է իր առաջին հանդիպումը Մեքսիկայի Մ16 պատանեկան հավաքականի կազմում։ Դեբյուտը կայացել է Ֆրանսիայում անցկացվող միջազգային ընկերական Torneo de Montaigu մրցաշարի շրջանակում։
Մրցաշարի մեկնարկային խաղում մեքսիկական թիմը 0:1 հաշվով պարտվել է Պորտուգալիայի Մ16 հավաքականին։ Ավակյան Գոմեսը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում։
Մեքսիկայի Մ16 հավաքականին առջևում սպասվում են խմբային փուլի հանդիպումներ Պերուի Մ16 և Չինաստանի Մ16 հավաքականների դեմ։
Ավելի վաղ Ռոման Ավակյան Գոմեսը հանդես է եկել Հայաստանի Մ15 պատանեկան հավաքականի կազմում։ Ներկայումս նա խաղում է գերմանական «Մայնց Մ16»-ում և ընդունել է մեքսիկական կողմի հրավերը՝ մասնակցելու հեղինակավոր միջազգային մրցաշարին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0