«Ռոդինան» չի բաց թողել Արթուր Հարիբյանին Հայաստանի երիտասարդական հավաքական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Sportaran.com-ի տեղեկություններով՝ Մոսկվայի «Ռոդինա» ֆուտբոլային ակումբը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային չհրավիրել իր հարձակվող Արթուր Հարիբյանին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական առաջիկա խաղերին՝ Եվրո-2027-ի ընտրական փուլի շրջանակում։
Պատճառն այն է, որ Ռուսաստանի Առաջին լիգայում հավաքականների խաղերի համար դադար չի նախատեսվում, իսկ մարտի վերջին «Ռոդինային» սպասվում են առաջնության երկու կարևոր հանդիպումներ՝ «Ուրալի» և «Չայկայի» դեմ։ Ներկայումս թիմը զբաղեցնում է 3-րդ տեղը և պայքարում է բարձր լիգա դուրս գալու համար, ուստի ակումբը ցանկանում էր պահել Հարիբյանին այս խաղերի համար։
19-ամյա հայ հարձակվողը այս ձմռանը վերադարձել է «Ռոդինա»՝ «Սպարտակ Կոստրոմա»-ից վարձակալությունից հետո, որտեղ խփել էր 5 գոլ։ Մոսկովյան ակումբում նա դեռ հիմնականում դուրս է գալիս փոխարինման, բայց արդեն կարևոր դեր ունի՝ ուժեղացնելով թիմի խաղը հանդիպումների վերջնամասում։
Հայաստանի երիտասարդական հավաքականի հայտացուցակն արդեն հրապարակված է․ հարձակման գիծ են հրավիրվել Էդիկ Վարդանյանն ու Արաիկ Էլոյանը, որոնք հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում։
Հայաստանի Մ21 հավաքականի խաղերի ժամանակացույցը՝
-
Մարտի 27 — արտագնա խաղ Լեհաստանի դեմ (21:00)
-
Մարտի 31 — տնային խաղ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ (18:00)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0