SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռոբերտ Սիմոնյան – սամբոյի աշխարհի չեմպիոն U20 մրցաշարում


Ռոբերտ Սիմոնյան – սամբոյի աշխարհի չեմպիոն U20 մրցաշարում
Ըմբշամարտ 💬 Comment

Հայ սամբիստ Ռոբերտ Սիմոնյանը (58 կգ) նվաճեց ոսկե մեդալ 2025 թվականի երիտասարդական սամբոյի աշխարհի առաջնությունում (U20), որը կայանում է Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում։

Եզրափակչում Սիմոնյանը վստահ հաղթանակ տարավ Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշևրոն Նազարզոդայի նկատմամբ՝ 5:2 հաշվով։ Եզրափակիչին հասնելու ճանապարհին նա նաև հաղթեց Ուկրաինայի և Ղազախստանի մարզիկներին։

Հայաստանի հավաքականի ակտիվը առաջին մրցումային օրը համալրեց նաև Գոռ Շատվերյանը (71 կգ, U18), որը դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։

2025 թվականի սամբոյի աշխարհի առաջնությունը Ինդոնեզիայում կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։