SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Օգոստոսի 2-ին Կրասնոդարում կայացած Force FC մրցաշարի արդյունքները


Օգոստոսի 2-ին Կրասնոդարում կայացած Force FC մրցաշարի արդյունքները
Բռնցքամարտ 💬 Comment

Օգոստոսի 2-ին Կրասնոդարում կայացավ Force FC կազմակերպության երկրորդ մարզադաշտային բռունցքամարտի մրցաշարը։ Հիշեցնենք, որ առաջին մրցաշարում՝ 2025 թվականի մարտի 7-ին, գլխավոր մենամարտում հանդես էր գալիս Լենդրուշ Հակոբյանը, որը ավարտեց իր կարիերան բռունցքամարտում։ Իսկ այս անգամ քարտի գլխավոր մենամարտի մասնակիցը ևս մեկ հայ և Hardcore-ի նախկին չեմպիոն՝ Տիգրան Մաթևոսյանն էր։

Երեկոյի գլխավոր մենամարտում տեղի ունեցավ ռևանշ Տիգրան Մաթևոսյանի և Մագոմեդ Ամագաևի միջև։ Այս անգամ հաղթեց Ամագաևը և հավասարեցրեց հաշիվը Մաթևոսյանի հետ դիմակայությունում։ Այժմ սպասվում է այս մարզիկների միջև եռամարտ։

Գլխավոր քարտում հանդես եկավ նաև հայտնի ՄՄԱ մարտիկ Դավիթ Բարխուդարյանը։ «Ֆենոմենը» իր դեբյուտային բռունցքամարտում հաղթեց Արտյոմ Կուզմինին միաձայն որոշմամբ՝ իր հարազատ քաղաքում։

Եվս երկու հայ մարզիկներ հանդես եկան նախնական քարտում և նույնպես հաղթանակներ տարան՝ Լեոն Անտոնյանը և Արթուր Մկրտչյանը։

Force FC մրցաշարի բոլոր արդյունքները՝ Մաթևոսյան vs Ամագաև

  • Մագոմեդ Ամագաևը միաձայն որոշմամբ հաղթեց Տիգրան Մաթևոսյանին։

  • Դավիթ Բարխուդարյանը միաձայն որոշմամբ հաղթեց Արտյոմ Կուզմինին։

  • Տիմուր «Ֆարտովի» Աբդուրահմանովը տեխնիկական նոկաուտով հաղթեց Զախար Ամոև «Եզիդին»։

  • Դմիտրի «Թագավոր» Կուտուզովը երկրորդ ռաունդում նոկաուտեց Վլադիմիր Պոպովին և դուրս եկավ գրան-պրիի եզրափակիչ։

  • Արթուր Մկրտչյանը մրցավարների որոշմամբ հաղթեց Խազրաթբեկ Նեմատժոնովին և դուրս եկավ գրան-պրիի եզրափակիչ։

  • Լեոն Անտոնյանը նոկաուտեց Գեորգ Տլատովին։

  • Վյաչեսլավ «Հեկտոր» Շուլեպովը երկրորդ ռաունդում հաղթեց Բատրազ Կարգինովին՝ մրցակցի վնասվածքի պատճառով։

  • Բոգդան «Բաբայ» Գրևցովը միաձայն որոշմամբ հաղթեց Լեոնարդո Լալեկոյին։

  • Նիջատ Ջաֆարովը միաձայն որոշմամբ հաղթեց Յունուս Գազդիևին։

  • Մագդի Շահբազովը առաջին ռաունդում նոկաուտեց Ռոման Ազարովին։

Результаты турнира Force Fc 


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։