Ահմատ Քադիրովի հուշամրցաշարի արդյունքները – 2025. ամենաուժեղ ըմբիշները որոշվել են Գրոզնիում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 3-ին Գրոզնիում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ նվիրված Չեչենական Հանրապետության առաջին նախագահի՝ Ահմատ-Հաջի Քադիրովի հիշատակին։ Հուշամրցաշարը, ինչպես միշտ, հավաքել էր Ռուսաստանի և արտասահմանի լավագույն ըմբիշներին՝ դառնալով աշնան ամենահեղինակավոր մեկնարկներից մեկը։
Բացման արարողությանը ներկա էին Չեչենական Հանրապետության ղեկավարը՝ Ռամզան Քադիրովը, Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի (ՖՍԲՌ) նախագահ Միխայիլ Մամիաշվիլին, ՖՍԲՌ առաջին փոխնախագահ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արսեն Ֆաձաևը, օլիմպիական չեմպիոններ Թահա Ակգյուլը (Թուրքիա) և Աբդուլռաշիդ Սադուլաևը, ինչպես նաև տարբեր երկրների սպորտային ֆեդերացիաների ներկայացուցիչներ։
Երկու մրցութային օրերի՝ հոկտեմբերի 2-ի և 3-ի ընթացքում, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ֆրանսիայից, Հայաստանից, Բուլղարիայից, Բելառուսից և այլ երկրներից ըմբիշները որոշեցին լավագույններին տաս քաշային կարգերում։
Հայաստանի ներկայացուցիչներն այս անգամ չկարողացան նվաճել մրցանակային տեղեր․
57 կգ — Արման Հարությունյան
61 կգ — Սարգիս Բեգոյան
65 կգ — Այկո Գասպարյան
Ահմատ Քադիրովի հուշամրցաշարի՝ 2025 թվականի արդյունքները
Մինչև 57 կգ.
-
Աբուբաքար Մութալիև (Դաղստան)
-
Մագոմեդ Ղազիգանդով (Մոսկվա)
-
Յունուս Յավբատիրով (Դաղստան) և Մուհամմեթ Կարավուս (Թուրքիա)
Մինչև 61 կգ.
-
Աբասգաջի Մագոմեդով (Դաղստան)
-
Մուսլիմ Մեխտիխանով (Դաղստան)
-
Խալիդ Մագոմեդով (Դաղստան) և Ռուստամ Ժիլյասով (Օրենբուրգի մարզ)
Մինչև 65 կգ.
-
Ադամ Արխիև (Չեչենական Հանրապետություն)
-
Ռամազան Ֆերզալիև (Դաղստան)
-
Ռաշիդ Բաբազադե (Ադրբեջան) և Իսլամ Հուսեյնով (Բելառուս)
Մինչև 70 կգ.
-
Վիկտոր Ռասադին (Տաջիկստան)
-
Էբրահիմ Էլահիչուրան (Իրան)
-
Մագոմեդ-Էմի Էլտեմիրով (Չեչենական Հանրապետություն) և Սանջար Դոսժանով (Ղազախստան)
Մինչև 74 կգ.
-
Ինալբեկ Շերիև (Մոսկվայի մարզ)
-
Իսմաիլ Խանիև (Դաղստան)
-
Ազնաուր Տավաև (Դաղստան) և Սայֆուլլա Իտաև (Ֆրանսիա)
Մինչև 79 կգ.
-
Մալամագոմեդ Համզատով (Դաղստան)
-
Մագոմեդմուրադ Յախյաև (Դաղստան)
-
Քասում Քասումով և Սաիդ Սաիդուլով (երկուսն էլ՝ Դաղստանից)
Մինչև 86 կգ.
-
Ամանուլա Ռասուլով (Դաղստան)
-
Ռամզան Բուլատով (Չեչենական Հանրապետություն)
-
Աբդուլկերիմ Աբդուլաև (Օրենբուրգի մարզ) և Օսման Գոչեն (Թուրքիա)
Մինչև 92 կգ.
-
Տաժիտին Ակաև (Մոսկվա)
-
Յուսուպ-Հաջի Այդաև (Չեչենական Հանրապետություն)
-
Ասխաբ Սաադուլլաև (Դաղստան) և Նյուրգուն Սերգին (Յակուտիա)
Մինչև 97 կգ.
-
Սուլեյման Կարադենիզ (Թուրքիա)
-
Շամիլ-Իմամ Հաջիալիև (Դաղստան)
-
Հաջիմագոմեդ Տաժուդինով (Դաղստան) և Ահմեդ Մագամաև (Բուլղարիա)
Մինչև 125 կգ.
-
Աբդուլլա Կուրբանով (Դաղստան)
-
Զելիմխան Խիզրիև (Սանկտ Պետերբուրգ)
-
Հաքան Բյույուքչինգիլ (Թուրքիա) և Յուսուպ Բաթիրմուրզաև (Ղազախստան)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0