SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սամբոյի Հայաստանի 2025 թվականի առաջնության արդյունքները


Սամբոյի Հայաստանի 2025 թվականի առաջնության արդյունքները
Ըմբշամարտ 💬 Comment

2025 թվականի մարտի 16-ին Երևանի «Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի սամբոյի չեմպիոնատը մեծահասակների միջև։ Մրցաշարը անցկացվեց երկու դիսցիպլինայում՝ սպորտային և մարտական սամբո տղամարդկանց և կանանց միջև։

Ավետիք Պողոսյանը, մինչև 88 կգ քաշային կարգում հաղթող (մարտական սամբո), կիսվեց իր զգացմունքներով.

«Կատարված քրտնաջան աշխատանքը տվեց իր պտուղները, այսօր դարձա Հայաստանի մեծահասակների չեմպիոն(ժպտում է՝ շեշտելով բազմակի բառը)։ Ամենայն հավատով ու լրջությամբ պատրաստվելու եմ Եվրոպայի առաջնությանը, որը ևս հետաքրքիր և անկանխատեսել է լինելու»։

Թամարա Գրիգորյանը, Հայաստանի հնգակի չեմպիոն, առաջին անգամ հաղթանակ տարավ մեծահասակների կարգում.

«Սա թվով իմ 5-րդ հաղթանակն էր Հայաստանի առաջնություններում, բայց առաջինը՝ մեծահասակներում։ Անցկացրել եմ մեկ գոտեմարտ, բայց արդարության համար պետք է նշեմ, որ չէի թերագնահատում մրցակցիս, ու շնորհակալ եմ նաև նրան։ Ամենամեծ շնորհակալությունս իհարկե մարզչիս եմ հղում, ինձ համար այսօր իրական հեքիաթ է…»։

Չեմպիոնատի հաղթողները այժմ նախապատրաստվում են միջազգային մրցումներին, որտեղ ներկայացնելու են Հայաստանը։

2025 թվականի Հայաստանի սամբոյի չեմպիոնատի բոլոր հաղթողները.

Տղամարդիկ (մարզական)

Դավիթ Հովսեփյան 58կգ

Մաքսիմ Մանուկյան 64կգ

Կառլեն Մահինյան 71կգ

Բորիս Շատվերյան 79կգ

Վահագն Չալյան 88կգ

Արսեն Խանջյան 98կգ

Ժորա Բաղդասարյան +98կգ

Տղամարդիկ(մարտական)

Համլետ Սուքիասյան 58կգ

Մայիս Ներսեսյան 64կգ

Մհեր Մերջանյան 71կգ

Արթուր Մալխասյան 79կգ

Ավետիք Պողոսյան 88կգ

Արման Ավանեսյան 98կգ

Նորայր Խուրշուդյան +98կգ

Կանայք (մարզական)

Արփինե Ամիրյան 50կգ

Թամարա Գրիգորյան 54կգ

Անի Մարտիրոսյան 59կգ

Ելենա Հայկազունի 65կգ

Կանայք (մարտական)

Արփինե Մնացականյան 50կգ

Սրբուհի Հովակիմյան 54կգ

Սերինե Մարգարյան 59կգ

Նելլի Շերեմետևա 65կգ

Ագապի Հարությունյան +80կգ


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։