Բռնցքամարտի IBA Champions Night մրցաշարի արդյունքները Երևանում
Հունվարի 17-ին Երևանում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո՝ IBA Champions Night-ը, որի շրջանակում անցկացվեց 8 մենամարտ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով։ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին 6 մենամարտի և տոնեցին 4 հաղթանակ։
Գլխավոր մենամարտում Պավել Սոսուլինը նոկաուտով հաղթեց Կարլո Բակարոյին և նվաճեց WBA Asia չեմպիոնական գոտին։ Իսկ հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց Վիտալի Կուդուխովին և անցավ ծանր քաշային կարգի գրան-պրի կիսաեզրափակիչ։
Արթուր Բազեյան (0-0, Հայաստան) հաղթեց Արդիատ Մուրջային (15-2, Ալբանիա) մրցավարների միաձայն որոշմամբ (6 ռաունդ)։
Արարատ Հարությունյանը (0-0, Հայաստան) պարտվեց Ալեքսանդր Պարասկիվին (0-0, Մոլդովա) մրցավարների միաձայն որոշմամբ (6 ռաունդ)։
Կարեն Տոնականյանը (5-0, Հայաստան) պարտվեց Անիս Չիլաևին (10-0, Տաջիկստան) մրցավարների միաձայն որոշմամբ (6 ռաունդ)։
Գուրգեն Մադոյանը (0-0, Հայաստան) հաղթեց Կուդրատիլո Աբդուխախորովին (20-4, Ուզբեկստան) մրցավարների միաձայն որոշմամբ (6 ռաունդ)։
Նարեկ Մանասյանը (0-0, Հայաստան) հաղթեց Օսթին Ննամդիին (10-4, Նիգերիա) մրցավարների միաձայն որոշմամբ (6 ռաունդ)։
Դավիթ Չալոյանը (0-0, Հայաստան) հաղթեց Վիտալի Կուդուխովին (7-2, Ռուսաստան) մրցավարների միաձայն որոշմամբ (8 ռաունդ, ծանր քաշային կարգի գրան-պրի 1/4 եզրափակիչ)։
Հուսեյն Բայսոնգուրովը (25-1, Ռուսաստան) հաղթեց Լեոնարդո Սանչեսին (16-1-1, Վենեսուելա) մրցավարների միաձայն որոշմամբ (10 ռաունդ)։
Պավել Սոսուլինը (11-0, Ռուսաստան) նոկաուտով հաղթեց Կարլո Բակարոյին (12-1, Ֆիլիպիններ)՝ (WBA Asia)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0