SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ազատ ոճի ըմբշամարտի վարկանշային մրցաշար Բուդապեշտում. առաջին օրվա արդյունքները


Ազատ ոճի ըմբշամարտի վարկանշային մրցաշար Բուդապեշտում. առաջին օրվա արդյունքները
Ըմբշամարտ 💬 Comment

Հուլիսի 17-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է Իմրե Պոլյակի և Յանոշ Վարգայի անունը կրող ազատ ոճի ըմբշամարտի չորրորդ վարկանշային մրցաշարը։ Մրցաշարը համարվում է որպես 2025 թվականի սեպտեմբերին Խորվաթիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու կարևոր փուլերից մեկը։

Մրցաշարի առաջին օրը մեդալներ են խաղարկվել յոթ քաշային կարգերում։ Երկուական ոսկե մեդալներ նվաճել են Բահրեյնի և Ճապոնիայի ներկայացուցիչները, մեկական՝ ԱՄՆ-ից, Վրաստանից և Հնդկաստանից ըմբիշները։

Հայաստանը ներկայացրել են երկու ըմբիշ՝ Արման Անդրեասյանը (70 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Անդրեասյանը դարձել է արծաթե, իսկ Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր։

Առաջին օրվա արդյունքները

57 կգ
Լյուկ Լիլլեդալ (ԱՄՆ)
Իսլամ Բազարգանով (Ադրբեջան)
Նիկլաս Շտեխելե (Գերմանիա), Արիյան Տյուտրին (Բելառուս)

61 կգ
Տակարա Սուդա (Ճապոնիա)
Թայըրբեկ Ժումաշբեկ Ուուլու (Ղրղզստան)
Բեկզատ Ալմազ Ուուլու (Ղրղզստան), Եսենգելդի Ասիլժան (Ղազախստան)

65 կգ
Սուջիտ (Հնդկաստան)
Ալի Ռահիմզադե (Ադրբեջան)
Վազգեն Թևանյան (Հայաստան), Գոդերձի Ձեբիսաշվիլի (Վրաստան)

70 կգ
Քեննուսուկե Աօգիրի (Ճապոնիա)
Արման Անդրեասյան (Հայաստան)
Քաժայ Քեմերտելիձե (Վրաստան), Սինա Խալիլի (Իրան)

79 կգ
Վլադիմիր Համկրելիձե (Վրաստան)
Մագոմետ Եվլոև (Տաջիկստան)
Ֆարիդուն Բաբայ (Իրան), Գեորգիոս Կուգումիցիդիս (Հունաստան)

97 կգ
Ահմեդ Թահուջանով (Բահրեյն)
Զբիգնև Բարանովսկի (Լեհաստան)
Ջոնաթան Այելլո (ԱՄՆ), Ադան Վիսհանով (Ֆրանսիա)

125 կգ
Շամիլ Շարիպով (Բահրեյն)
Դենիս Խրոմենկով (Բելառուս)
Ալեն Խաբուլով (Բուլղարիա), Ռոբերտ Բարան (Լեհաստան)

Հուլիսի 18-ին մեդալներ կխաղարկվեն 74, 86 և 92 կգ քաշային կարգերում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։