FIFA-ի վարկանիշը կթարմացվի իրական ժամանակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
FIFA-ն հայտարարել է ազգային հավաքականների համաշխարհային վարկանիշային համակարգի հեղափոխական թարմացման մասին․ այժմ դիրքերը կփոխվեն իրական ժամանակում՝ հենց խաղերի ընթացքում։
Նոր համակարգը հնարավորություն կտա երկրպագուներին ամբողջ աշխարհում հետևել ժամանակավոր (provisional) վարկանիշներին, որոնք թարմացվում են գրեթե յուրաքանչյուր գոլից հետո։ Սա նշանակում է, որ՝
-
Աղյուսակում փոփոխությունները տեղի կունենան խաղերի ընթացքում,
-
Թիմերի դիրքերը կախված կլինեն աշխարհի տարբեր խաղերում ընթացիկ հաշվից,
-
Վերջնական վարկանիշները կհաստատվեն միայն միջազգային պատուհանի ավարտից հետո։
Երբ է մեկնարկում նոր համակարգը
Առաջին անգամ այն կփորձարկվի տղամարդկանց ֆուտբոլում 2026 թվականի մարտին՝ ընկերական հանդիպումների և ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆերի ընթացքում։
Կանանց վարկանիշները նույնպես կստանան նմանատիպ թարմացում 2026 թվականի ապրիլին։
1992 թվականից սկսած տղամարդկանց վարկանիշները հրապարակվում էին միայն միջազգային դադարների ավարտից հետո։ Կանանց տարբերակը, որը ներդրվել է 2003 թվականին, գործում էր նույն սկզբունքով։
Այժմ կազմակերպությունը քայլ է կատարում դեպի ինտերակտիվություն և հանդիսատեսի ավելի մեծ ներգրավում՝ վերածելով վարկանիշը կենդանի գործիքի, որը արտացոլում է թիմերի ընթացիկ մարզավիճակը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0