Ռազմիկ Քուրդյանը դուրս է եկել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը, ով հանդես է գալիս մինչև 130 կգ քաշային կարգում, դուրս է եկել 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ, որը անցկացվում է Նովի Սադում (Սերբիա)։
Կիսաեզրափակչում Քուրդյանը վստահ հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Մելիխովին՝ 5:1 հաշվով։ Մինչ այդ՝ նա 1/8 եզրափակչում 4:3 հաշվով հաղթել էր բելառուս Իլյա Շումչիկին, իսկ քառորդ եզրափակչում 3:2 հաշվով հաղթանակ էր տարել Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանի նկատմամբ։
Ոսկե մեդալի համար եզրափակիչում Քուրդյանը կպայքի իրանցի ըմբիշ Ֆարդին Խադայաթիի հետ։ Եզրափակիչը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 21-ին։
Հայաստանի հավաքականի մյուս անդամները՝ Դավիթ Ջոտյանը (63 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ) և Ռուբեն Գևորգյանը (87 կգ), իրենց պայքարը մեդալների համար ավարտեցին մրցաշարի առաջին օրը։
Վաղը մրցագորգ կբարձրանան ևս չորս հայ ըմբիշներ՝ Արաիկ Թոփալյանը (55 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ) և Արշակ Ղեգամյանը (97 կգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0