«Արսենալի» ջախջախումը, Բրահիմ Դիասի վայելչությունը և «Լիլի» կարևոր ոչ-ոքի Դորտմունդում
Մարտի 4-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին չորս հանդիպումները։ «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բեռնաբեուում» հաղթեց մադրիդյան դերբիում, «Արսենալը» հյուրընկալվելով 7:1 հաշվով ջախջախեց ՊՍՎ-ին, «Աստոն Վիլլան» նույնպես վստահ հաղթանակ տարավ «Բրյուգեի» նկատմամբ, իսկ «Լիլը» Դորտմունդում փրկվեց պարտությունից՝ ոչ-ոքի խաղալով «Բորուսիայի» հետ։
Մադրիդյան դերբիում հանդիսատեսները տեսան երեք հիանալի գոլ, իսկ Բրահիմ Դիասի հաղթական գնդակը իսկական արվեստի գործ էր։ Կիսապաշտպանը մեն-մենակ շրջանցեց «Աթլետիկոյի» ամբողջ պաշտպանությունը և հստակ հարվածով հաղթահարեց Յան Օբլակին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները:
-
«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» 2:1
1:0 — Ռոդրիգո (4)
1:1 — Խուլիան Ալվարես (32)
2:1 — Բրահիմ Դիաս (55) -
«Բրյուգե» — «Աստոն Վիլլա» 1:3
0:1 — Լեոն Բեյլի (3)
1:1 — Դե Կեյպեր (12)
1:2 — Բրենդոն Մեհելե (ինքնագոլ, 82)
1:3 — Մարկո Ասենսիո (տուգանային, 88) -
«ՊՍՎ» — «Արսենալ» 1:7
0:1 — Յուրիեն Տիմբեր (18)
0:2 — Իթան Նվանելի (21)
0:3 — Միկել Մերենո (31)
1:3 — Նոա Լանգ (տուգանային, 43)
1:4 — Մարտին Օդեգոր (47)
1:5 — Լեանդրո Տրոսար (48)
1:6 — Մարտին Օդեգոր (73)
1:7 — Ռիկարդո Կալաֆիորի (85) -
«Բորուսիա» Դ — «Լիլլ» 1:1
1:0 — Կարիմ Ադեյեմի (22)
1:1 — Հակոն Հարալդսոն (68)
Պատասխան հանդիպումները տեղի կունենան չորեքշաբթի, մարտի 12-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0