Հայաստանի Մ21 հավաքականի ընդլայնված հայտացուցակ. 39 ֆուտբոլիստ, 10 լեգեոնական և նոր անուններ
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր հավակնում են մասնակցել Կիպրոսի երիտասարդական հավաքականի դեմ նախատեսված երկու ընկերական խաղերին՝ հունիսի 3-ին և 6-ին։ Ցուցակում ընդգրկված է 39 ֆուտբոլիստ, այդ թվում՝ 10 լեգեոնական և մի քանի նորեկ։
Խաղացողների մեծ մասը ներկայացնում է հայկական ակումբներ։ Հատկապես աչքի է ընկնում ԲԿՄԱ թիմը՝ հայտացուցակում ընդգրկված է ավելի քան տասը ներկայացուցիչ։ Միևնույն ժամանակ մարզչական շտաբը շարունակում է ակտիվորեն հետևել արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին։ Ցուցակում ներառված են խաղացողներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից և Ռուսաստանից։
Նորեկների թվում են՝ ամերիկյան «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն»-ի դարպասապահ Դոնովան Փարիզյանը և մոսկովյան ՑՍԿԱ-ն ներկայացնող պաշտպան Արտյոմ Բանդիկյանը։ Ընդլայնված կազմում են նաև Գերմանիայից եղբայրներ Մարկ և Մայք Գևորգյանները, ինչպես նաև Ավստրիայի «Զանկտ Պյոլթեն»-ի ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանը։
Միաժամանակ մի շարք հեռանկարային ֆուտբոլիստներ դեռևս բացակայում են հայտից։ Բժշկական պատճառներով, մասնավորապես վնասվածքի պատճառով, հավաքականին չի կարողացել միանալ արգենտինական «Բելգրանո»-ի կիսապաշտպան Գոնսալո Զելարայանը։ Բացի նրանից, մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում են մնում նաև Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ», Անգլիա), Էնդրյու Դարաքչյանը («Օքլենդ», ԱՄՆ) և Էդգար Փիլոյանը («Բոտև», Բուլղարիա)։
Հայաստանի Մ21 հավաքականի առաջիկա խաղերը կանցկացվեն հունիսի 3-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի դաշտում, և հունիսի 6-ին՝ Հանրապետական մարզադաշտում։ Երկու հանդիպումներում էլ մրցակիցը կլինի Կիպրոսի երիտասարդական հավաքականը։ Մրցաշարերի սկիզբը՝ 19:00-ին։
Հայաստանի Մ21 հավաքականի ընդլայնված կազմ
Դարպասապահներ
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ
Հայկ Ղազարյան - ԲԿՄԱ
Արթուր Կոնելյան - «Նոա»
Գոռ Մատինյան - «Ուրարտու»
Հունան Գյուրջինյան – Փյունիկ Ակադեմիա
Դոնովան Փարիզյան - «Նյու Ինգլանդ Ռեվոլյուշն» (ԱՄՆ)
Պաշտպաններ
Արմեն Սարգսյան - «Վան»
Մարկ Ավետիսյան – ԲԿՄԱ
Արթուր Մովսիսյան - «Նոա»
Մհեր Թառլոյան – ԲԿՄԱ
Սուրեն Ծառուկյան – ԲԿՄԱ
Ալյոշա Խաչատրյան – ԲԿՄԱ
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Անդրանիկ Հակոբյան - «Դեպորտիվո Ալավես» (Իսպանիա)
Մարկ Գևորգյան - «Հաննովեր» (Գերմանիա)
Ստեփան Գիգոլյան - «Սոչի» (Ռուսաստան)
Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Լևոն Բաշոյան – ԲԿՄԱ
Միշել Այվազյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Նարեկ Ջանոյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Արթուր Իսրայելյան - «Վեստ Արմենիա»
Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ
Գագիկ Սիմոնյան - «Արարատ»
Դավիթ Կիրակոսյան - «Սոչի» (Ռուսաստան)
Անդրե Փիլիպոսյան - «Բելլարդ» (ԱՄՆ)
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ
Վյաչեսլավ Աֆյան – ԲԿՄԱ
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ
Զավեն Խուդավերդյան - «Նոա»
Արայիկ Էլոյան – ԲԿՄԱ
Էդիկ Վարդանյան - ԲԿՄԱ
Դավիթ Հարությունյան -«Ուրարտու»
Ալեն Մկրտչյան - «Արարատ»
Մայք Գևորգյան - «Մյունխեն 1860» (Գերմանիա)
Երվանդ Սուքիասյան - «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0