«Նոայի» խաղացանկը Կոնֆերենցիաների Լիգայի 2025/26 թ․ մրցաշրջանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի չեմպիոն «Նոան» տեղեկացավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի 2025/26 մրցաշրջանի հիմնական փուլի խաղացանկը։ Հայկական ակումբը մրցաշարը կսկսի սեփական դաշտում՝ հանդիպելով Խորվաթիայի «Ռիեկայի» հետ, իսկ խմբային փուլը կավարտի Կիևում՝ «Դինամոյի» դեմ արտագնա խաղով։
Ժամանակը նշված է Կենտրոնաևրոպական ժամով․
-
Հոկտեմբերի 2, 18:45 — «Նոա» (Հայաստան) – «Ռիեկա» (Խորվաթիա), տանը։
-
Հոկտեմբերի 23, 21:00 — «Կրայովա» (Ռումինիա) – «Նոա», արտագնա։
-
Նոյեմբերի 6, 18:45 — «Նոա» – «Սիգմա» (Չեխիա), տանը։
-
Նոյեմբերի 27, 21:00 — «Աբերդին» (Շոտլանդիա) – «Նոա», արտագնա։
-
Դեկտեմբերի 11, 18:45 — «Նոա» – «Լեգիա» (Լեհաստան), տանը։
-
Դեկտեմբերի 18, 21:00 — «Դինամո» Կիև (Ուկրաինա) – «Նոա», արտագնա։
Հիշեցնենք, որ «Նոան» մրցաշրջանը սկսել էր Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում՝ հաղթելով Չեռնոգորիայի «Բուդուչնոստին», այնուհետև զիջեց Հունգարիայի «Ֆերենցվարոշին» և Գիբրալթարի «Լինքոլնին»։ Դրանից հետո ակումբը մասնակցեց Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆ փուլին, որտեղ հաղթահարեց Սլովենիայի «Օլիմպիան»։
Այսպիսով, «Նոան» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հանդես կգա եվրոպական մրցաշարի խմբային փուլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0