«Փյունիկը» կրկին հաղթեց «Ալաշկերտին» և ընդմիջման է գնում որպես առաջնության առաջատար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» երկրորդ խաղում անընդմեջ նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին»՝ 1:0։
Ինչպես նախորդ տուրում, հանդիպման ելքը վճռեց Մոմո Յանսանեի դիպուկ հարվածը։ Այս անգամ հարձակվողին փոխանցում կատարեց Գևորգ Տարախչյանը։
Յանսանեի համար այս գոլը արդեն չորրորդն է առաջնությունում․ նա աչքի է ընկել երեք խաղ անընդմեջ՝ ցուցադրելով հիանալի մարզավիճակ մրցաշրջանի մեկնարկում։
Արտակ Օսեյանի գլխավորած թիմը ընդմիջման է գնում Հայաստանի առաջնության առաջատարի կարգավիճակով։ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ունեն 38 միավոր, սակայն «Փյունիկը» ունի մեկ խաղ պահեստում, ինչը լրացուցիչ առավելություն է տալիս առաջին տեղի համար պայքարում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0