SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստ Մատաս Վարեյկայի հետ


«Փյունիկը» պայմանագիր է կնքել Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստ Մատաս Վարեյկայի հետ
Ֆուտբոլ 💬 Comment

Պաշտոնապես. Լիտվայի հավաքականի կիսապաշտպան Մատաս Վարեյկան «Փյունիկ» է տեղափոխվել որպես ազատ գործակալ: 24-ամյա վինգերի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2027 թվականը:

Ավարտված Լիտվայի առաջնությունում Մատաս Վարեյկան «Հեգելման» ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ խփելով 10 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: Նա նաև երկու խաղ է անցկացրել Լիտվայի հավաքականի կազմում: Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 450 հազար եվրո:

Մատաս Վարեյկան «Փյունիկի» առաջին ձեռքբերումն է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ թիմը լքել էին Հենրի Ավագյանը, Ջեյմս Սանտոսը, Խոսե Կարաբալյոն, Եվգենի Կոչուկը, Ժուաո Պարեդեսը, Խուան Բրավոն, ինչպես նաև կարիերան ավարտած Արտակ Գրիգորյանը:


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։