«Փյունիկ»-ը հաղթեց չինական ակումբին և պատրաստվում է «Սպարտակ»-ի դեմ խաղին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկ»-ը շարունակում է պատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին ԱՄԷ-ում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում։ Այսօր հայկական ակումբը անցկացրել է օրվա առաջին ընկերական հանդիպումը՝ 1:0 հաշվով հաղթելով չինական «Յուննան Յուկուն»-ին։
Մրցավեճի միակ գոլը խփել է բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան, ով վերադարձել է կազմ վնասվածքից հետո։
Ավելի ուշ այսօր «Փյունիկ»-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ այս անգամ Մոսկվայի «Սպարտակ»-ի դեմ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0