«Փյունիկը» և «Դինամո Թբիլիսին» ոչ-ոքի խաղացին առաջին ընկերական հանդիպմանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 24-ին Թբիլիսիում կայացավ երևանյան «Փյունիկի» համար ամառային հավաքների առաջին ստուգողական հանդիպումը։ Հայկական թիմի մրցակիցը տեղական «Դինամո Թբիլիսին» էր։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
«Փյունիկի» կազմում միակ գոլը հեղինակեց թիմի նորեկ Սարգիս Մետոյանը, ով աչքի ընկավ իր դեբյուտային խաղում։
«Փյունիկին» սպասվում է ևս երկու ընկերական խաղ Վրաստանում՝ «Գարեջիի» (հունիսի 29) և «Սաբուրթալոյի» (հուլիսի 3) դեմ։ Իսկ «Դինամո Թբիլիսին» շարունակում է իր ստուգողական հանդիպումները՝ այս անգամ խաղալու «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» դեմ։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» շարունակում է պատրաստվել Կոնֆերենցիայի լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկին։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ Սան Մարինոյից «Տրե Ֆիորի» ակումբի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0