Հինգ հայկական հաղթանակ և երեք չեմպիոն UNF 32 մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 22-ին Կալիֆոռնիայում կայացավ խառը մենամարտերի UNF 32 մրցաշարը, որի արդյունքում հայ մարտիկները ցուցադրեցին ուժեղ ելույթ՝ գրանցելով երկու հաղթանակ պրոֆեսիոնալ մենամարտերում և երեք՝ կիսապրոֆեսիոնալում։
Պրոֆեսիոնալ մենամարտեր
Երեկոյի գլխավոր հաջողությունը դարձավ Արթուր Հարությունյանի հաղթանակը։ 7-1 հաշվեկշիռ ունեցող մարտիկը վաղաժամ հաղթեց Քրիստոֆեր Կրուզին (4-2-1) խեղդող հնարքի շնորհիվ և նվաճեց UNF-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Ալբերտ Թադևոսյանը (14-4-1) անցկացրեց տիտղոսային մենամարտ, սակայն պարտվեց Թոմի Աարոնին (15-9)։ Մենամարտն ավարտվեց տեխնիկական նոկաուտով մրցակցի օգտին։
Պարգև Խաչատրյանը (3-0) շարունակեց իր հաղթանակների շարքը՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով Թոդ Սթեֆֆորդին (0-1)։
Կիսապրոֆեսիոնալ մենամարտեր
Կիսապրոֆեսիոնալ հատվածում հայ մարզիկները ցույց տվեցին 100% արդյունք։
Սևակ Հակոբյանը (5-1) միաձայն որոշմամբ վստահ հաղթեց Կրիկոր Բալկյանին (5-7) և դարձավ կիսամիջին քաշային կարգի չեմպիոն։
Էդուարդ Զողրաբյանը (3-0) տեխնիկական նոկաուտով ավարտեց իր մենամարտը Էլայջա Դյուկի (4-3) դեմ՝ նվաճելով ոչ միայն լիգայի գոտին, այլև Կալիֆոռնիայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։
Արմեն Քոչարյանը (2-0) նույնպես հաղթանակ տարավ՝ միաձայն որոշմամբ հաղթելով Դիեգո Բադիլյոյին (0-1)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0