Հայաստանը ներկայացված կլինի Կաունասում կայանալիք ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը՝ 5 մարզիկների կազմով, մայիսի 24-25-ը կմասնակցի Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվելիք երիտասարդների Եվրոպայի բաց Գավաթին։
Հայաստանի հավաքականի կազմը․
-
մինչև 60 կգ՝ Վագե Աղասյան
-
մինչև 60 կգ՝ Գոռ Սաֆարյան
-
մինչև 66 կգ՝ Ժիրայր Ամբարյան
-
մինչև 66 կգ՝ Լևա Սրապյան
-
մինչև 100 կգ՝ Գոռ Կարապետյան
Հատուկ ուշադրություն է գրավում աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Գոռ Կարապետյանի վերադարձը։ Խոստումնալից մարզիկը շուրջ մեկ տարի բացակայել է վնասվածքի պատճառով և այժմ կվերադառնա գորգ՝ Կաունասում։
Այս մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Էստոնիայի մայրաքաղաք Տալլին՝ մասնակցելու նմանատիպ մրցաշարի, որը կմեկնարկի հուլիսի 5-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0