ՓՍԺ-ն ջախջախեց «Ատլետիկոյին», «Պորտուն» ու «Պալմեյրասը» խաղացին ոչ-ոքի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԱՄՆ-ում անցկացվող ՖԻՖԱ-ի 2025 թ. Աշխարհի ակումբային առաջնությունը թափ է հավաքում։ Առաջին տուրի չորս հանդիպումներն արդեն կայացել են, և ֆավորիտները սկսել են ցուցադրել իրենց ուժը։
Հատկապես տպավորիչ էր Փարիզի ՓՍԺ-ի մեկնարկը, որը Պասադենայում 4:0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Ֆրանսիացիների հաղթանակը ապահովեցին Ֆաբիան Ռուիսի, Վիտինիայի, Սեննի Մայուլուի և Լի Կան Ինի գոլերը։ Չեմպիոնների լիգայի հաղթողները դաշտ դուրս բերեցին գրեթե իրենց օպտիմալ կազմը՝ բացակայելով միայն Ուսման Դեմբելեն։ «Ատլետիկոյի» կազմում խաղադաշտ մտան բոլոր առաջատարները, սակայն դա չօգնեց Դիեգո Սիմեոնեի թիմին խուսափել խոշոր պարտությունից։ Այսօր առավոտյան՝ ժամը 06։00-ին, B խմբում «Բոտաֆոգոն» կմրցի մրցաշարի տանտեր «Սիեթլ Սաունդերսի» հետ։
A խմբի Նյու Ջերսիում կայացած խաղում «Պալմեյրասը» և «Պորտուն» ավարտեցին հանդիպումը ոչ-ոքի՝ 0:0։ Թիմերը համեմատաբար հավասար խաղ ցուցադրեցին, սակայն բրազիլացիներն ավելի մոտ էին հաղթանակին, հատկապես հանդիպման վերջում։ Այնուամենայնիվ, գոլեր այդպես էլ չգրանցվեցին՝ ինչպես նաև այս խմբում ավելի վաղ կայացած «Ինտեր Մայամի» — «Ալ-Ահլի» հանդիպման ժամանակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0