SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոայի» նախագահը՝ «ԱԶ Ալկմարի» նկատմամբ հաղթանակի և երկրպագուների դերի մասին


«Նոայի» նախագահը՝ «ԱԶ Ալկմարի» նկատմամբ հաղթանակի և երկրպագուների դերի մասին
Ֆուտբոլ 💬 Comment

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը մեկնաբանել է թիմի հաղթանակը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։

Հանդիպումը կայացել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Չնայած ցուրտ եղանակին և ուշ մեկնարկին՝ մարզադաշտը լիովին լեցուն էր։ «Նոան» նվազագույն հաշվով հաղթեց՝ 1:0։

Վարդանյանի խոսքով՝ հաջողության գլխավոր գրավականը երկրպագուների աջակցությունն էր։

«Դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում  անել հայկական ֆուտբոլում, մեր թիմին՝ ավելի շատ աշխատել: «Նոայի» հաղթանակը ավելացրեց Հայաստանին +0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպա լիգայից: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ:»։

Հաղթանակը Հայաստանին ավելացրեց ևս +0.500 միավոր ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում։ Հայաստանը ներկայումս զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը։ Դիրքը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ կմեկնարկի եվրագավաթներում Եվրոպայի լիգայից։

Պատասխան խաղը կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում, որտեղ էլ կորոշվի՝ կկարողանա՞ արդյոք «Նոան» շարունակել պայքարը մրցաշարում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։