SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ջոն վան'տ Սխիպի մամուլի ասուլիսը Չեռնոգորիա – Հայաստան (2:2) խաղից հետո


Ջոն վան'տ Սխիպի մամուլի ասուլիսը Չեռնոգորիա – Հայաստան (2:2) խաղից հետո
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան տ' Սխիպը ամփոփեց Չեռնոգորիայի հետ անցկացված ընկերական հանդիպումը, որը ավարտվեց 2:2 հաշվով։ Նա դրականորեն գնահատեց թիմի գործողությունները՝ հատկապես ընդգծելով վինգերների, նորեկ Դանիել Ագբալյանի և երիտասարդ ֆուտբոլիստների աշխատանքը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի մամուլի ասուլիսից

«Կարծում եմ՝ մենք կարողացանք էականորեն բարելավել մեր խաղը։ Մասնավորապես լավ խաղ ցուցադրեցին մեր վինգերները՝ նրանք բարձր ճնշում գործադրեցին մրցակցի պաշտպանների վրա, ինչը թույլ տվեց ավելի վստահ գործել պաշտպանությունում։

Մենք արագ գոլ խփեցինք, բայց նաև արագ գոլ ընդունեցինք։ Խաղը հավասար ընթացավ, սակայն մենք ավելի լավ տեսք ունեինք և ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք։ Լավ պահեր ունեցան Շաղոյանն ու Սերոբյանը, և ի վերջո կարողացանք հավասարեցնել հաշիվը։

Գոհ եմ նորեկ Դանիել Ագբալյանի խաղից ու բարձր եմ գնահատում նրա ելույթը։ Նա առաջին կեսում խաղում էր «ութ համարի» դիրքում, իսկ երկրորդ կեսում՝ որպես հենակետային կիսապաշտպան։ Երկու դիրքերում էլ նա լավ խաղ ցուցադրեց։ Նրա խաղում մենք տեսանք պահեր, որոնք մեզ շատ դուր եկան։ Բայց կարծում եմ, որ նա դեռ ունի աճելու տեղ՝ նա կարող է դառնալ հավաքականի կարևոր ֆուտբոլիստ։

Արայիկ Էլոյանը շատ լավ երիտասարդ հարձակվող է։ Նա շատ գոլեր է խփում առաջնությունում։ Կարծում եմ՝ այս խաղը շատ կարևոր էր նրա համար։ Նա նույնիսկ կարող էր գոլի հեղինակ դառնալ և լավ էր գործում այդ դրվագում՝ համագործակցելով Սպերձյանի հետ»։

Պաշտպանության և կազմում մրցակցության մասին․

«Մինչ պաշտոնական հանդիպումը ունենք ևս երեք ամիս։ Ֆուտբոլիստները դեռ պետք է իրենց ցուցադրեն ակումբային խաղերում, որից հետո կկարողանամ ընտրել կենտրոնական պաշտպանների լավագույն զույգը։ Այսօր Վարազդատ Հարոյանից տեսանք հիանալի խաղ։ Մենք կենտրոնական պաշտպանի դիրքում ունենք մրցակցություն, ուստի բոլորն էլ պետք է լավ մարզավիճակում լինեն, որպեսզի մեկնարկային կազմում հայտնվեն»։

Հարձակվողի դիրքի մասին․

«Եթե հարձակվող չունենանք լավ մարզավիճակում, ապա կօգտագործենք կեղծ ինն թիվը։ Բայց, իհարկե, ցանկալի է, որ այդ դիրքում իսկական հարձակվող լինի։ Միրյանյանը ակումբում խաղային պրակտիկա չուներ, բայց մեզ հետ լավ հավաք անցկացրեց։ Նա ունի բոլոր տվյալները՝ հիմնական կազմի խաղացող լինելու համար։ Բայց նրա համար շատ կարևոր է ունենալ ավելի շատ խաղաժամանակ, որպեսզի կարողանա մրցակցել մյուսների հետ»։

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել պաշտոնական հանդիպումներին, և ինչպես նշել է գլխավոր մարզիչը՝ առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն շատ ֆուտբոլիստների համար։

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը աշխարհի 2026 թ․ առաջնության ընտրական փուլի առաջին խաղում կմրցի Պորտուգալիայի հետ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։