Մամուլի ասուլիսներ և մարզումներ Հայաստանի՝ Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ խաղերից առաջ․ ժամանակացույց
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2026 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի սեպտեմբերյան հանդիպումներից առաջ Երևանում կկայանան Հայաստանի, Պորտուգալիայի և Իռլանդիայի ազգային հավաքականների պաշտոնական մամուլի ասուլիսներն ու բաց մարզումները։
Բոլոր միջոցառումները տեղի կունենան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և ՀՖՖ տեխնիկական կենտրոնում / Ֆուտբոլային ակադեմիայում։ Ժամանակը նշված է Երևանի ժամանակով։
Հայաստան – Պորտուգալիա․ ժամանակացույց (2025 թ․ սեպտեմբերի 5)
-
12:00 — Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և ֆուտբոլիստի մամուլի ասուլիս («Հանրապետական» մարզադաշտ)։
-
18:00 — Պորտուգալիայի հավաքականի նախախաղային մարզում, առաջին 15 րոպեն բաց է ՄՄԱ-ի համար (ՀՖՖ տեխնիկական կենտրոն)։
-
13:00 — Հայաստանի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և հավաքականի ֆուտբոլիստի մամուլի ասուլիս («Հանրապետական» մարզադաշտ)։
-
19:00 — Հայաստանի հավաքականի մարզում, առաջին 15 րոպեն բաց է ՄՄԱ-ի համար (ՀՖՖ տեխնիկական կենտրոն)։
Հայաստան – Իռլանդիա․ ժամանակացույց (2025 թ․ սեպտեմբերի 8)
-
13:15 — Իռլանդիայի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնի և ֆուտբոլիստի մամուլի ասուլիս (ՀՖՖ տեխնիկական կենտրոն)։
-
14:00 — Իռլանդիայի հավաքականի նախախաղային բաց մարզման հատված (ՀՖՖ տեխնիկական կենտրոն)։
-
12:15 — Հայաստանի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստի մամուլի ասուլիս («Հանրապետական» մարզադաշտ)։
-
19:00 — Հայաստանի հավաքականի մարզում, առաջին 15 րոպեն բաց է ՄՄԱ-ի համար (ՀՖՖ տեխնիկական կենտրոն)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0