SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Վան» ՖԱ դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ


«Վան» ՖԱ դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ
Ֆուտբոլ 💬 Comment

«Վան» ֆուտբոլայի ակումբը համաձայն է ՀՖՖ առաջարկի Բ տարբերակի հետ, նպատակահարմար է գտնում, որպեսզի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կայանա 10 թիմով, շրջանների քանակը՝ 3 (135 խաղ), իսկ մրցափուլերը 27 տուրով: Ըստ այս տարբերակի Մրցումների բաժինը ունենում է 27 խաղային շաբաթ, որը հնարավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, իսկ Հայաստանի գավաթի խաղերը երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին:

«Վան» ֆուտբոլայի ակումբը համաձայն է, որ ՀՊԼ առաջնության վերջին 10-րդ տեղը զբաղեցրած թիմը լքի ՀՊԼ-ն և հանդես գա ԱԽ-ում, փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք ստանա հանդես գալու ՀՊԼ-ում, իսկ Պրեմիեր լիգայում նախավերջին տեղը գրաված թիմը անցումային հանդիպում անցկացնի առաջին խմբում 2-րդ տեղը գրաված թիմի հետ:

«Վան» ՖԱ-ն առաջարկում է ՀՊԼ-ում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային տարբեր տարիքային հավաքականների անդամների քանակի սահմանափակումը մնա անփոփոխ:

ԲԿՄԱ-ի հետ կապված այն տարբերակները, որ առաջարկել է ՀՖՖ-ն, մենք համաձայն ենք՝ ԲԿՄԱ-ն հանդես գա Պրեմիեր լիգայում հաշվարկից դուրս՝ առանց միավորներ խաղարկվելու տարբերակի:


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։