RAF 06 մրցաշարից հետո՝ Ցարուկյանի մասնակցությամբ, լիգայի Instagram-ի էջը աճել է 18%-ով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
RAF 06 մրցաշարից հետո, որին մասնակցել է Արման Ցարուկյանը, rafwrestlingusa Instagram-յան էջի հետևորդների թիվը զգալիորեն աճել է։
Սոցիալական մեդիայի վերլուծության տվյալների համաձայն՝ մրցաշարից հետո մի քանի օրվա ընթացքում էջի լսարանը աճել է 18%-ով։
Փետրվարի 28-ին էջն ուներ 175 880 հետևորդ, իսկ մարտի 6-ին դրանց թիվը հասել է 207 485-ի։ Այսպիսով, մոտ վեց օրվա ընթացքում ավելացել է 31 605 հետևորդ։
Ամենամեծ աճը գրանցվել է մարտի 1-ին՝ մրցաշարի օրը, երբ էջը մեկ օրում ստացել է ավելի քան 21 հազար նոր հետևորդ։
Զգալի աճ է նկատվել նաև Արման Ցարուկյանի անձնական էջում։ Վերջին շրջանում նրա հաշիվը միջինում աճում էր մոտ օրական 14 580 հետևորդով, սակայն մրցաշարի օրը և հաջորդող օրերին աճը զգալիորեն ավելի բարձր էր.
-
Մարտի 1 — +26 328
-
Մարտի 2 — +22 641
-
Մարտի 3 — +18 502
Այս պահին Ցարուկյանի էջին հետևում է մոտ 4,4 միլիոն մարդ, իսկ ամսական միջին աճը կազմում է մոտ 437 հազար հետևորդ։ Արմանը ակտիվորեն վարում է իր սոցիալական ցանցերը և զգալիորեն մեծացրել է իր ճանաչվածությունը ամբողջ աշխարհում։
RAF 06 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը տեղի է ունեցել մարտի 1-ին Արիզոնայում։ Արման Ցարուկյանը հաղթել է Ջորջիո Պուլլասին, որից հետո մարզիկների և նրանց թիմերի անդամների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որի տեսանյութը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0