Պորտուն ձեռք է բերել Գաբրի Վեյգային – Սպերտսյանի տրանսֆերը, հավանաբար, հետաձգվում է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Պորտու» ֆուտբոլային ակումբը համաձայնության է հասել «Ալ-Ահլիի» հետ՝ իսպանացի կիսապաշտպան Գաբրի Վեյգայի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գործարքն պորտուգալական ակումբին կարժենա 15 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Բոլոր կողմերը՝ ակումբները և ֆուտբոլիստը, համաձայնություն են տվել։ Մոտ ապագայում Վեյգան կանցնի բժշկական զննություն։ Ռոմանոյի տվյալներով՝ գործարքը անձամբ ավարտին է հասցրել «Պորտուի» նախագահ Անդրե Վիլլաշ-Բոաշը։

Այսպիսով, «Պորտուն» ձեռք է բերում նոր հարձակվողական ոճի կիսապաշտպան, և, ամենայն հավանականությամբ, ակումբի հետաքրքրությունը Հայաստանի հավաքականի առաջատար Էդուարդ Սպերտսյանի նկատմամբ այլևս արդիական չէ։ Ավելի վաղ Սպերտսյանը դիտարկվում էր որպես թիմի ստեղծագործական գծի ուժեղացման հիմնական թեկնածու։
23-ամյա Վեյգան նախորդ մրցաշրջանն անցկացրել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում՝ խփելով 7 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Այժմ նա վերադառնում է Եվրոպա՝ կարիերան ավելի բարձր մակարդակում շարունակելու համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0