SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Պորտուն» սահմանել է իր առաջնահերթությունները․ Սպերցյանը՝ Գաբրի Վեյգայի այլընտրանքը


«Պորտուն» սահմանել է իր առաջնահերթությունները․ Սպերցյանը՝ Գաբրի Վեյգայի այլընտրանքը
Ֆուտբոլ 💬 Comment

Պորտուգալական գրանդ «Պորտուն», որը նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ, սահմանել է իր գլխավոր տրանսֆերային նպատակները այս ամառվա համար։ Ինչպես հաղորդում է fcporto.ws կայքը, ակումբի նոր նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշն ու սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան նախատեսում են մոտ 70 միլիոն եվրոյի ներդրում կազմի ուժեղացման համար։

Գլխավոր խնդիրների թվում են՝ իսպանացի կիսապաշտպան Գաբրի Վեյգայի («Ալ Ահլի») ձեռքբերումը, կենտրոնական պաշտպանի և վինգերի որոնումը հարձակման խորությունը մեծացնելու նպատակով։ 23-ամյա Վեյգան box-to-box ոճի բազմաֆունկցիոնալ կիսապաշտպան է, որը հրաշալիորեն տեղավորվում է «դրակոնների» խաղաոճում՝ շնորհիվ հարձակմանը միանալու ու բարձր պրեսինգին մասնակցելու ունակության։

Ակումբին մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով՝ «Պորտուն» արդեն շուրջ 15 միլիոն եվրոյի առաջարկ է արել Վեյգայի համար։ Դեռ հայտնի չէ՝ խաղացողը կընդունի՞ «Պորտուի» նախագիծը, հատկապես հաշվի առնելով Լա Լիգայի հնարավոր առաջարկները։

Այս համատեքստում Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է պահպանվել, սակայն, կարծես թե, հայ ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Գաբրի Վեյգայի այլընտրանք։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պորտուգալական մամուլում հաղորդվում էր Սպերցյանի ընդգրկման մասին՝ որպես կիսապաշտպանությունը ուժեղացնող թեկնածու։

Այսպիսով, «Կրասնոդարի» առաջնորդի հետագա տրանսֆերային ճակատագիրը կարող է կախված լինել իսպանացու որոշումից, ինչպես նաև «Պորտուի» արդյունքներից Աշխարհի ակումբային առաջնությունում, որը մեկնարկում է հունիսի 15-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։