Լեհական գրանդ ակումբները հետաքրքրված են «Նոա»-ի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը, ով հանդես է գալիս «Նոա»-ի կազմում, հայտնվել է Լեհաստանի առաջնության միանգամից երեք ակումբների ուշադրության կենտրոնում։ Լրագրող Ռուդի Գալետիի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստին ակտիվորեն հետևում են «Պոգոն», «Ռակուվ»-ը և Վարշավայի «Լեգիան»։
Մուլահուսեյնովիչը միացել է հայկական ակումբին անցած ամռանը և կարճ ժամանակում դարձել թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Ընթացիկ մրցաշրջանում նա աչքի է ընկել արդյունավետ խաղով՝ բոլոր մրցաշարերում խփելով 9 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։
Առանձնապես վառ բոսնիացին հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում՝ օգնելով «Նոա»-ին դուրս գալ փլեյ-օֆֆ։ Հարձակվողը խփել է թիմի 6 գոլերից 5-ը և կատարել մեկ գոլային փոխանցում՝ անմիջական մասնակցություն ունենալով իր թիմի բոլոր գոլերին այդ փուլում։
Մուլահուսեյնովիչի պայմանագիրը «Նոա»-ի հետ գործում է մինչև 2028 թվականի ամառը, ուստի հնարավոր տրանսֆերը կարող է կայանալ միայն լուրջ ֆինանսական առաջարկի դեպքում։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 800 հազար եվրո։
Լեհական ակումբների հետաքրքրությունը վկայում է հարձակվողի բարձր խաղամակարդակի և եվրոպական ասպարեզում նրա հեղինակության աճի մասին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0