Ամբողջական ցուցակը և վարկանիշները հայկական ֆուտբոլիստների EA FC 26-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 26-ին կթողարկվի նոր ֆուտբոլային սիմուլյատորը՝ EA FC 26, և արդեն հայտնի են Ultimate Team ռեժիմի բոլոր պաշտոնական վարկանիշները։
Խաղում ներկայացված կլինեն հայ ֆուտբոլիստներ, սակայն նրանց թիվը, ցավոք, պակաս է, քան անցած տարվա EA FC 25 տարբերակում։
Նոր խաղում բացակայում է պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը լքել է Չինաստանի առաջնությունը։ Խաղում չի լինի նաև Էդգար Բաբայանը, որը ավարտել է կարիերան։ Բացի այդ, բազայից դուրս է մնացել նաև աջ պաշտպան Մարկ Գևորգյանը․ անցած տարի նա ներկայացված էր գերմանական դրոշի ներքո, սակայն արդեն կատարել է իր դեբյուտը Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Այնուամենայնիվ, EA FC 26-ում նրան չենք տեսնի, քանի որ նրա ակումբը՝ «Հանովեր 96 II»-ը, դուրս է մնացել Գերմանիայի երրորդ Բունդեսլիգայից։
Հայաստանի հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը հանդես է գալիս Արգենտինայի «Բանֆիլդ»-ում, դեռևս չի ավելացվել Ultimate Team ռեժիմում անհասկանալի պատճառներով, թեև ապագայում դա կարող է փոխվել։
Նոր ֆուտբոլիստներից խաղում հայտնվել է միայն Գոնսալո Սելարայանը՝ Լուկաս Սելարայանի զարմիկը։ Նա դեռ ներկայացված է Արգենտինայի դրոշով, թեև ստացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հրավեր, սակայն դեբյուտ չի ունեցել։
Մենք սպասում էինք, որ խաղին կվերադառնա Նաիր Տիկնիզյանը, որը վերջին անգամ ներկայացված էր FIFA 22-ում «Լոկոմոտիվ»-ի կազմում՝ 66 վարկանիշով։ Սակայն նրա ակումբը՝ Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա», խաղին չի ավելացվել։
Հայ ֆուտբոլիստները EA FC 26-ում
-
Հենրիխ Մխիթարյան (Ինտեր, Սերիա A, Իտալիա) — 83 (=)
Կենտրոնական կիսապաշտպան։
Տաղանդներ՝ Anticipate, Jockey, Inventive, Incisive Pass, Relentless, Technical։
Աստղեր՝ ֆինտեր — 4, թույլ ոտք — 5։ -
Լուկաս Սելարայան (Բելգրանո, Արգենտինա) — 79 (-1)
Հարձակվող կիսապաշտպան։
Տաղանդներ՝ Inventive, Gamechanger, Incisive Pass, Dead Ball, Technical, Whipped Pass։
Աստղեր՝ ֆինտեր — 4, թույլ ոտք — 3։ -
Նորբերտո Բրիասկո-Բալեկյան (Գիմնասիա և Էսգրիմա, Արգենտինա) — 68 (-2)
Ձախ վինգեր։
Տաղանդներ՝ չկա։
Աստղեր՝ ֆինտեր — 3, թույլ ոտք — 2։ -
Նարեկ Գրիգորյան (Ֆարուլ, Ռումինիա) — 68 (+9)
Աջ վինգեր։
Տաղանդներ՝ չկա։
Աստղեր՝ ֆինտեր — 3, թույլ ոտք — 3։ -
Վահան Բիչախչյան (Լեգիա, Լեհաստան) — 67 (=)
Աջ կիսապաշտպան։
Տաղանդներ՝ Incisive Pass։
Աստղեր՝ ֆինտեր — 3, թույլ ոտք — 3։ -
Սարգիս Ադամյան (Կյոլն, Գերմանիա) — 67 (=)
Հարձակվող։
Տաղանդներ՝ Technical։
Աստղեր՝ ֆինտեր — 4, թույլ ոտք — 3։ -
Էդգար Սևիկյան (Ֆերենցվարոշ, Հունգարիա) — 67 (-1)
Հարձակվող կիսապաշտպան։
Տաղանդներ՝ չկա։
Աստղեր՝ ֆինտեր — 4, թույլ ոտք — 4։ -
Գրանտ-Լեոն Ռանոս (Բորուսիա Մյունխենգլադբախ, Գերմանիա) — 63 (=)
Հարձակվող։
Տաղանդներ՝ չկա։
Աստղեր՝ ֆինտեր — 2, թույլ ոտք — 3։ -
Անդրե Կալիզիր (Բրոմապոյկարնա, Շվեդիա) — 61 (-1)
Կենտրոնական պաշտպան։
Տաղանդներ՝ չկա։
Աստղեր՝ ֆինտեր — 2, թույլ ոտք — 3։ -
Գոնսալո Սելարայան (Բելգրանո, Արգենտինա) — 50 (նոր)
Հարձակվող։
Տաղանդներ՝ չկա։
Աստղեր՝ ֆինտեր — 2, թույլ ոտք — 2։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0