«Պոգոնը» դուրս հանեց «Լեգիային» Լեհաստանի Գավաթից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գործող գավաթակիր Վարշավայի «Լեգիան» ավարտեց իր պայքարը Լեհաստանի Գավաթի համար դեռ 1/16 եզրափակչում՝ պարտվելով Շչեչինի «Պոգոնին», այն թիմին, որը նախորդ մրցաշրջանի եզրափակչում հենց իր դեմ էր պարտվել։
Այս անգամ հաջողությունը ժպտաց «Պոգոնին». վճռական գոլը 117-րդ րոպեին խփեց Ադրիան Պժիբորէկը՝ ձևավորելով վերջնական հաշիվը՝ 2:1։ Հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դաշտ մտավ 66-րդ րոպեին և զգալիորեն աշխուժացրեց «Լեգիայի» խաղը։ Նրա վտանգավոր հարվածից հետո նշանակվեց անկյունային, որի արդյունքում Պյատկովսկին հավասարեցրեց հաշիվը։ Ավելի ուշ Բիչախչյանը ևս մի քանի հնարավորություն ուներ խփելու իր նախկին թիմի դարպասը, սակայն չկարողացավ օգտագործել դրանք։ Վահանը խաղում էր հարձակվող կիսապաշտպանի դիրքում։
«Պոգոնի» կազմում գոլերի հեղինակ դարձան թիմի անփոխարինելի ավագ Կամիլ Գրոսիցկին և 18-ամյա Պժիբորէկը, ով հաղթական գնդակը ուղարկեց դարպասը լրացուցիչ ժամանակում։
Այսպիսով, «Լեգիան» ավարտում է իր մասնակցությունը Գավաթին վաղ փուլում, իսկ «Պոգոնը» վերցնում է ռևանշ անցած մրցաշրջանի եզրափակչի պարտության համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0