Նոկաուտով հաղթանակ ադրբեջանցու նկատմամբ և Հայաստանի երկու մեդալ Անթալիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 29-ին Անթալիայում (Թուրքիա) ավարտվեց պատանեկան մուայ թայի մրցաշարը՝ Antalya Open Cup 2026-ը։
Հայաստանի հավաքականը ներկայացված էր երկու մարզիկներով՝ մարզիչ Ալեքսան Աղբալյանի ղեկավարությամբ։
Մինչև 14 տարեկանների (52 կգ քաշային կարգ) մրցումներում Արայիկ Բրուտյանը նվաճեց ոսկե մեդալ։ Նա անցկացրեց մեկ մենամարտ՝ եզրափակիչը, որտեղ արդեն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Գորիկ Հակոբյանը, հանդես եկավ մինչև 18 տարեկանների (67 կգ) կարգում և դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Նա անցկացրեց երկու մենամարտ՝ հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին միավորներով և պարտվելով Բելգիայի մարզիկին տեխնիկական նոկաուտով։
Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0