BFF-ի առաջին մրցաշարը կկայանա Էջմիածնում ապրիլի 5-ին
Վաղը՝ ապրիլի 5-ին, Էջմիածին քաղաքում տեղի կունենա նոր մարտական կազմակերպության՝ BFF (Brothers Fighting Force) առաջին մրցաշարը։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Իրանից, Հնդկաստանից, Տաջիկստանից և Ռուսաստանից։
Մրցաշարի ծրագրում ընդգրկված են մենամարտեր MMA-ի, K-1-ի, բռնցքամարտի և գրեփլինգի կանոններով։
Brothers Fighting Force կազմակերպությունն ստեղծվել է MMA-ի պրոֆեսիոնալ մարզիկներ, եղբայրներ Սերգեյ և Հարություն Հարությունյանների կողմից։ Առաջին մրցաշարն խոստանում է լինել մասշտաբային իրադարձություն՝ բազմաթիվ պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ։
Մրցումները կանցկացվեն Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի բազայում։ Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0