Սպերցյանի տրանսֆերից առաջ «Սաութհեմփթոն»-ը կարող է վաճառել Մատեուս Ֆեռնանդեշին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սաութհեմփթոն»-ը պատրաստ է բաժանվել 21-ամյա կիսապաշտպան Մատեուս Ֆեռնանդեշից՝ «Կրասնոդար»-ից Էդուարդ Սպերցյանին հնարավոր ձեռքբերումից առաջ տեղ և բյուջե ազատելու համար։
Լիսաբոնի «Սպորտինգ»-ի սան Ֆեռնանդեշը անցած ԱՊԼ մրցաշրջանում աչքի է ընկել երկու խփած գնդակով և չորս գոլային փոխանցմամբ։ Ակումբի Չեմփիոնշիփտեղի անցումից հետո նա չի թաքցնում կրկին Պրեմիեր լիգայում հանդես գալու ցանկությունը։
Մի քանի անգլիական ակումբներ հետաքրքրված են կիսապաշտպանով, իսկ «Վեստ Հեմ»-ը դիտարկում է ֆուտբոլիստին մոտ 50 միլիոն եվրոյով ձեռք բերելու հնարավորությունը։
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սաութհեմփթոն»-ը «Կրասնոդար»-ին Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է ներկայացրել՝ մոտ 12 միլիոն եվրոյի չափով։
Էդուարդ Սպերցյանը դիտարկվում է որպես Ֆեռնանդեշի հնարավոր փոխարինող։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0