Յոհաննես Կլեբոյի սպասված հաղթանակը և Միքայել Միքայելյանի լավ արդյունքը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Տղամարդկանց դահուկային սկիաթլոնում (10+10 կմ)՝ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում, հաղթանակը տարավ մրցման ֆավորիտը՝ նորվեգացի Յոհաննես Կլեբոն։ Նա վստահորեն անցավ ամբողջ տարածությունը և եզրագիծը հատեց 46:11.0 արդյունքով՝ ևս մեկ անգամ հաստատելով իր կարգավիճակը որպես ժամանակակից դահուկավազքի ամենաուժեղ ներկայացուցիչներից մեկը։
Արծաթե մեդալը նվաճեց ֆրանսիացի Մաթիս Դեսլոժը՝ 46:13.0 արդյունքով։ Բրոնզե մեդալը բաժին հասավ նորվեգացի Մարտին Նյունգետին, որը երկրորդ տեղից հետ մնաց ընդամենը մեկ տասներորդ վայրկյանով՝ 46:13.1։
Պատվո պատվանդանից մեկ քայլ հեռու մնաց ռուս դահուկորդ Սավելյի Կորոստելյովը (46:14.6), իսկ հինգերորդ տեղը զբաղեցրեց ֆրանսիացի Յուգո Լապալուսը՝ 46:15.3 արդյունքով։
Լավ արդյունք ցույց տվեց Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը։ Նա զբաղեցրեց 48-րդ տեղը՝ մրցուղին անցնելով 51:06.8 ժամանակում։ Հայ դահուկորդի համար օլիմպիական մրցուղում հանդես գալը կարևոր փուլ էր և արժեքավոր միջազգային փորձ։
Տղամարդկանց սկիաթլոնում ընդհանուր առմամբ մասնակցել են 75 մարզիկներ։


Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0