Հովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց մրցակցին և նվաճեց WBA Continental չեմպիոնական գոտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գյումրեցի հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (7-0) տպավորիչ հաղթանակ տարավ Դուբայում՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Խոսե Ռիվաս Բաստարդոյին (10-1) և նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին։
32-ամյա հայ մարզիկը առաջին վայրկյաններից վերահսկում էր մենամարտի ընթացքը։ Առաջին ռաունդում նա գերիշխում էր, իսկ երկրորդում ավելացրեց տեմպն ու գործեց ավելի ագրեսիվ։ Արդյունքում, հզոր հարվածով դեպի լյարդի հատվածը Բաստարդոն չկարողացավ վեր կենալ, և մրցավարը հաղթանակը ֆիքսեց նոկաուտով։
Տոկիոյի 2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի համար սա պրոֆեսիոնալ ռինգում յոթերորդ հաղթանակն էր, որոնցից վեցն ավարտվել են ժամանակից շուտ։
Բաչկովի մրցակիցը՝ 30-ամյա վենեսուելացին, մինչ այս պահը անպարտելի էր և բոլոր մենամարտերը անցկացրել էր իր հայրենիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0