Հովհաննես Համբարձումյանը նշեց իր 500-րդ հանդիպումը հիշարժան մարզաշապիկով
«Նոա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարիերայի կարևորագույն հանգրվանն է հաղթահարել՝ անցկացնելով իր 500-րդ հանդիպումը։ Այս առիթով նրա ներկայիս ակումբը նրան նվիրեց հիշարժան մարզաշապիկ՝ «Գանձասարի» դեմ գավաթային խաղից հետո։
Կարիերայի ընթացքում Համբարձումյանը հանդես է եկել մի շարք ակումբներում՝ թողնելով իր ազդեցիկ հետքը յուրաքանչյուրում։ Նա ավելի քան 140 հանդիպում է անցկացրել Երևանի «Ուրարտու»-ի կազմում, 94 խաղ՝ մակեդոնական «Վարդար»-ում, 86 հանդիպում՝ կիպրական «Անորտոսիս»-ում, 44՝ «Էնոսիս»-ում և արդեն 53 խաղ՝ իր ներկայիս ակումբ «Նոա»-ում։
Բացի այդ, պաշտպանը 51 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում, իսկ մնացած հանդիպումները եղել են երիտասարդական թիմի կազմում։
Յուրաքանչյուր ակումբում, որտեղ հանդես է եկել Հովհաննես Համբարձումյանը, նա եղել է կարևոր խաղացող և առաջատարներից մեկը։
500 հանդիպումը պարզապես թիվ չէ, այլ վկայությունն է երկարատև և հաջողված ֆուտբոլային կարիերայի, որը շարունակում է ուրախացնել երկրպագուներին։
Նշենք, որ «Գանձասարի» դեմ խաղում Համբարձումյանը խաղադաշտ դուրս եկավ որպես թիմի ավագ և դարձավ խաղի երկրորդ գոլի հեղինակը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0