Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպում՝ «ՊՍԺ» — «Արսենալ». մեկնարկային կազմեր
Այսօր՝ մայիսի 7-ին, Փարիզում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը։ «ՊՍԺ»-ն իր հարկի տակ կընդունի Լոնդոնի «Արսենալ»-ին։
Առաջին հանդիպմանը փարիզեցիները նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթանակ են տարել։ Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը կմասնակցի եզրափակչին և մայիսի 31-ին Մյունխենում կխաղա Միլանի «Ինտեր»-ի դեմ։
Մեկնարկային կազմեր՝
«ՊՍԺ» — Դոնարումա, Հակիմի, Մարկինյոս, Պաչո, Մենդեշ, Ռուիս, Վիտինյա, Նևեշ, Բարկոլա, Քվարացխելիա, Դուե։
«Արսենալ» — Ռայա, Տիմբեր, Սալիբա, Կիվիոր, Լյուիս-Սքալի, Պարտեյ, Ռայս, Սակա, Էդեգոր, Մարտինելլի, Մերինո։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0