Պատասխան հանդիպումը՝ «Ինտեր» - «Բարսելոնա». Թիմերի մեկնարկային կազմերը
Այսօր՝ մայիսի 6-ին, Միլանում կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը։ «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում կընդունի «Բարսելոնային»։ Առաջին խաղում, որը կայացավ Բարսելոնայում, թիմերը խաղացին ոչ ոքի՝ 3-3 հաշվով, այնպես որ ամեն ինչ որոշվելու է այսօրվա պատասխան խաղում։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում։
Թիմերի մեկնարկային կազմերը՝
«Ինտեր»՝ Զոմեր — Բիսեկ, Աչերբի, Բաստոնի — Դյումֆրիս, Բարելլա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո — Տյուրամ, Լաուտարո Մարտինես։
«Բարսելոնա»՝ Շչենսնի — Էրիկ Գարսիա, Կուբարսի, Մարտինես, Խերար Մարտին — Դե Յոնգ, Պեդրի, Օլմո — Յամալ, Տորես, Ռաֆինյա։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0