Օշիմայի վերադարձը Կրայովա․ «Սա հատուկ խաղ է ինձ համար»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման, Երևանի «Նոա» ակումբի ֆուտբոլիստը, մամուլի ասուլիս է տվել մինչև 2025/26 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի հանդիպումը Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի դեմ:
Օշիման այս ամառ «Նոա» է տեղափոխվել հենց «Ունիվերսիտատեա Կրայովա»-ից և հոկտեմբերի 23-ին Կրայովայում կխաղա իր նախկին ակումբի դեմ՝ արտագնա խաղում:
— Անցած մրցաշրջանում խաղացել եք մրցակցի կազմում։ Ի՞նչ կասեք այդ ակումբի մասին, որոնք են նրա ուժեղ և թույլ կողմերը։
— Ինչպես բոլորը գիտեն, դա շատ լավ թիմ է։ Երբ հակառակորդը կորցնում է գնդակը, նրանք շատ արագ են վերցնում նախաձեռնությունը և հիանալի են վերահսկում խաղը։
— Դուք լավ հանդես եկաք «Ռիեկա»-ի դեմ առաջին տուրում։ Դա Ձեր առաջին հանդիպումն էր եվրոպական մրցաշարի հիմնական փուլում։ Ի՞նչ էիք զգում։
— Ինձ համար յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Ես միշտ փորձում եմ անել ամեն ինչ թիմի օգուտի համար, և այդպես է յուրաքանչյուր խաղում։
— Ինչպե՞ս կարող եք համեմատել Հայաստանի և Ռումինիայի առաջնությունները։
— Ինձ համար Հայկական Պրեմիեր լիգան ավելի բարդ դուրս եկավ, քան ես սպասում էի։ Ռումինական լիգան ավելի ինտենսիվ է, բայց Հայաստանի առաջնությունը շատ բարդ մրցաշար է։
— Դու հեռանալուց հետո կապ պահպանո՞ւմ ես նախկին խաղընկերներիդ հետ։
— Այո, շատերի հետ դեռ շփվում եմ, բայց ոչ բոլորի։
— «Նոա»-ի գլխավոր մարզչին պատմե՞լ ես «Ունիվերսիտատեա»-ի բոլոր գաղտնիքները։
— Ոչ, ուզում եմ ազնվորեն խաղալ։ Եթե պատմեի բոլոր գաղտնիքները, դա անարդար կլիներ։
— Ինչպիսի՞ զգացումներ ունես նախկին թիմակիցներիդ և երկրպագուներիդ դեմ խաղալուց առաջ։
— Երբեք չեմ խաղացել նախկին թիմիս դեմ։ Դա անսովոր զգացում է՝ խաղալ ընկերների դեմ։
— Նոստալգիական զգացումներ ունե՞ս խաղից առաջ։
— Իհարկե, կարոտել եմ այդ հրաշալի մարզադաշտին և հիանալի երկրպագուներին։ Մեզ սպասվում է հիանալի մթնոլորտ։ Հույս ունեմ՝ լավ կընդունեն մեզ։
— Երբ ամռանը հեռացար Կրայովայից, սպասո՞ւմ էիր, որ այսքան շուտ կվերադառնաս։
— Ոչ, չեմ մտածել, որ այդպես կլինի։ Ինձ համար դա անակնկալ էր, բայց ուրախ եմ վերադարձիս համար։
— «Կրայովա»-ի որ ֆուտբոլիստի հետ ես փոխանակվելու մարզաշապիկներով։
— Միգուցե Լիես Ուրիի հետ՝ նա իմ լավագույն ընկերն է։ Մենք շատ ժամանակ ենք անցկացրել միասին և միշտ կապի մեջ ենք։ Նաև լավ հարաբերություններ ունեմ Անզոր Մեքվաբիշվիլիի հետ — մենք երեքով միշտ միասին էինք։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0