Հայաստան U21 - Հյուսիսային Մակեդոնիա U21 հանդիպման ուղիղ հեռարձակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ մարտի 31-ին, Երևանում կկայանա ԵՎՐՈ-2027-ի ընտրական փուլի 8-րդ տուրի հանդիպումը Հայաստանի U21 և Հյուսիսային Մակեդոնիայի U21 երիտասարդական հավաքականների միջև։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 17:00)։
Մինչ այս խաղը Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվել է խմբում անցկացրած բոլոր 7 հանդիպումները, մինչդեռ Հյուսիսային Մակեդոնիան տարել է ընդամենը մեկ հաղթանակ՝ նույն Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ 2:1 հաշվով։
Նշենք, որ այս խաղին կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ Նարեկ Հովհաննիսյանը և Արթուր Ասկարյանը, ովքեր մարտի 29-ին մասնակցել են Բելառուսի դեմ հանդիպմանը։
Հանդիպման ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի անվճար դիտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի YouTube ալիքով։
Հայաստան U21 - Հյուսիսային Մակեդոնիա U21 հանդիպման ուղիղ եթեր
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0