Օնլայն հեռարձակում՝ Հովհաննես Բաչկով vs Լուիս Արկոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ ապրիլի 3-ին, հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (8-0) կարևոր մենամարտ կանցկացնի վենեսուելացի Լուիս Արկոնի (16-0-1) դեմ։ Մենամարտը կկայանա BATL Promotions պրոմոութերական ընկերության կազմակերպած բռնցքամարտի երեկոյի շրջանակում՝ Դուբայում։
Խաղադրույքին դրված է WBA Intercontinental չեմպիոնական տիտղոսը առաջին կիսամիջին քաշային կարգում։ Երկու բռնցքամարտիկների համար սա կարիերայի կարևոր փուլ է․ հաղթողը լուրջ հայտ կներկայացնի համաշխարհային մակարդակ դուրս գալու համար։
Մրցաշարի շրջանակում ռինգ դուրս կգա նաև Հայաստանի ներկայացուցիչ Անաիտ Արոյանը (16-1), որը կմրցի Զամբիայի ներկայացուցիչ Ալիս Մբևեի (8-2-1) հետ։ Այս մենամարտում ևս կխաղարկվի WBA Intercontinental տիտղոսը։
Ուղիղ հեռարձակմամբ մրցաշարը հնարավոր կլինի դիտել iFL TV YouTube-ալիքով։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0