SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Օլիմպիական չեմպիոն Ահմեդ Թաժուդինովը մեկ քայլ է հեռու ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչից


Օլիմպիական չեմպիոն Ահմեդ Թաժուդինովը մեկ քայլ է հեռու ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչից
Ըմբշամարտ 💬 Comment

Այսօր ՝ սեպտեմբերի 15-ին, Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 2025թ. առաջնությունում պայքարում են մինչև 65 և 97 կգ քաշային կարգերի մարզիկները:

Մինչև 97 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կիսաեզրափակիչ է դուրս գալիս գործող օլիմպիական չեմպիոն Ահմեդ Թաժուդինովը: Մրցաշարում Ահմեդը անվիճելի ֆավորիտ է և հաստատում է այդ կարգավիճակը: 1/8 եզրափակչում նա առանց խնդիրների հաղթում է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Մագոմեդագաջի Նուրովին, իսկ 1/4-ում հանդիպում է ռուս Մագոմեդ Կուրբանովի հետ: Նրանց մենամարտը շատ մրցակցային է ստացվում, բայց դրանում հաղթում է օլիմպիական չեմպիոնը և դուրս գալիս աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ ։ 

Կիսաեզրափակչում նրա հաջորդ մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Ամիրալի Ազարիպիրան: Իրանցին նաև Փարիզի վերջին Օլիմպիական խաղերի մրցանակակիր է ։  Կիսաեզրափակչի ճանապարհին Ամիրալին երեք վստահ հաղթանակ է տանում ՝ նախ Մոնղոլական ըմբիշի, ապա բուլղարացու և վերջապես Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ:

Կիսաեզրափակչի մենամարտերը կկայանան այսօր Երևանի ժամանակով 17: 30-ին:


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։