Հովհաննես Մարտիրոսյանը ամուսնության առաջարկություն արեց իր սիրելիին հենց ռինգում հաղթանակից անմիջապես հետո
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը (18-1) Հասելտում, Բելգիա, փետրվարի 8-ին կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում միաձայն որոշմամբ հաղթեց կոլումբիացի Վիկտոր Խուլիոյին (18-12)։
Բոլոր երեք դատավորները հաղթանակը տվեցին Մարտիրոսյանին՝ 80-72 միավորներով՝ բոլոր 8 ռաունդներում։ Այդ օրը 32-ամյա հայ բռնցքամարտիկը պետք է մենամարտեր Սալիմ Ջենգոյի (21-4-1) դեմ՝ IBO Inter-Continental տիտղոսի համար, սակայն տանզանցի մարզիկի վնասվածքի պատճառով մենամարտը չեղարկվեց։ Փոխարենը, Մարտիրոսյանը անցկացրեց 8 ռաունդանոց մենամարտ կոլումբիացու դեմ։
Հաղթանակից հետո Հովհաննեսը ռինգում ամուսնության առաջարկություն արեց իր սիրելիին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0