Վադիմ Հարությունյանը պաշտոնապես տեղափոխվեց Մոգիլևի «Դնեպր»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը դարձել է Մոգիլևի «Դնեպր» ակումբի խաղացող։ 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտնել է բելառուսական ակումբը։
Հարությունյանը հանդիսանում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան, սակայն «երկաթուղայինների» հիմնական կազմում այդպես էլ չի դեբյուտել։ Վերջին երկու մրցաշրջաններում հայ կիսապաշտպանը հանդես է եկել Ձերժինսկի «Արսենալում»։
2025 թվականի մրցաշրջանում կիսապաշտպանը բելառուսական «կանոնիրների» կազմում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Հարությունյանը նաև հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականներում․
1 հանդիպում Հայաստանի U21 հավաքականում և 2 հանդիպում Հայաստանի U19 հավաքականում։
Նշենք, որ ավելի վաղ «Դնեպրի» կազմը համալրել էր ևս մեկ հայ ֆուտբոլիստ՝ 19-ամյա վինգեր Էրիկ Թորոսյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0