Պաշտոնապես՝՝ ԱՄԷ – Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականը որոշել է չեղարկել Հայաստան հավաքականի հետ նախատեսված ընկերական հանդիպումը՝ հաշվի առնելով Միջին Արևելքում ընթացիկ լարված և ռազմական իրավիճակը:
Այսպիսով, մարտ ամսին Հայաստանի հավաքականը կանցկացնի միայն մեկ ընկերական հանդիպում՝ մարտի 29-ին՝ ընդդեմ Բելառուսի հավաքականի Երևանում: Տոմսերի վաճառքը խաղի համար սկսվում է մարտի 19-ից:
ԱՄԷ – Հայաստան հանդիպումը պետք է տեղի ունենար մարտի 26-ին Աբու Դաբիում:
Նախկինում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն նշել էր, որ շատ կարևոր է անցկացնել երկու հանդիպում, որպեսզի գնահատի բոլոր հրավիրված ֆուտբոլիստներին: Հիմա թիմի առաջ կանգնած կլինի ընտրություն՝ հիմնական կազմը փորձարկել կամ նոր խաղացողներին հնարավորություն տալ:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0