Պաշտոնական է․ Գևորգ Տարախչյանը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ։
Հայաստանի Մ21 հավաքականի նախկին ավագը և «Ուրարտուի» հարձակվող Գևորգ Տարախչյանը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ։
22-ամյա ֆուտբոլիստը հունվարին հեռացել էր «Ուրարտուից» և դիտարկում էր արտերկրում կարիերան շարունակելու տարբերակներ։ Մասնավորապես, նրա ծառայություններով հետաքրքրված էին Բոսնիա և Հերցեգովինայի ակումբներ, սակայն բանակցությունները հաջողությամբ չավարտվեցին։
Արդյունքում Տարախչյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում», որը Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։
Ֆուտբոլիստի հաշվին կա մեկ խաղ Հայաստանի ազգային հավաքականում, ինչպես նաև 17 հանդիպում և մեկ գոլ Մ21 հավաքականի կազմում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0