ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ջոզեֆ Սաբոբո Բանդան միացել է «Ալաշկերտին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Զամբիայի ազգային հավաքականի 20-ամյա ձախ վինգեր Ջոզեֆ Սաբոբո Բանդան պաշտոնապես դարձել է Երևանի «Ալաշկերտի» խաղացող։
Նա տեղափոխվել է հայկական ակումբ՝ իսրայելական «Հապոել Բեեր-Շևայից», որտեղ կես տարում մասնակցել է ընդամենը մեկ խաղի։ Նախքան դա՝ Սաբոբոն երկու մրցաշրջան խաղացել է շվեյցարական «Ցյուրիխում»՝ անցկացնելով 12 հանդիպում և խփելով մեկ գոլ։
Միջազգային մակարդակում Բանդան արդեն կայուն տեղ է զբաղեցրել Զամբիայի ազգային հավաքականում՝ անցկացնելով 14 խաղ, խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Այս տարվա հունվարին նա մասնակցել է Մարոկկոյում անցկացված 2025 թվականի Աֆրիկայի Ազգերի Գավաթին։
Այսօր Սաբոբոն իր նորամուտը նշեց «Ալաշկերտի» կազմում՝ մասնակցելով ընկերական խաղին մակեդոնական «Վարդարի» դեմ, որն ավարտվեց հայկական թիմի վստահ հաղթանակով՝ 3:0։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0