Պաշտոնապես․ Թոմաս Ադորյանը արգենտինական ակումբից հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Հունիսին թիմը կանցկացնի երկու բարեկամական հանդիպում՝ հունիսի 6-ին Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի դեմ։ Երկու հանդիպումն էլ կկայանան արտագնա։
23-ամյա Ադորյանը կարող է գործել ինչպես ձախ, այնպես էլ աջ եզրային կիսապաշտպանի դիրքում, ինչպես նաև խաղալ հարձակվող կիսապաշտպանի դիրքում։ «Ատլետիկո Պատրոնատոյի» սան է, 2021 թվականից հանդես է գալիս «Բանֆիլդում»։ Ընթացիկ Արգենտինայի առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման և խփել 1 գոլ։
Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Ուրուգվայում՝ «Ռամպլա Խունիորս» ակումբում, որտեղ 2024 թվականին, Ուրուգվայի Բարձրագույն դիվիզիոնում անցկացրել է 32 հանդիպում՝ խփելով 3 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։
Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին պաշտոնապես հայտարարել է ակումբը՝ իր սոցիալական ցանցերի էջերում։
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Թոմասը հնարավորություն է ստանում ներկայացնելու Հայաստանը միջազգային մակարդակում։ Նա օրինակ է մեր ակադեմիայի երիտասարդ խաղացողների համար, և մենք նրան հաջողություն ենք մաղթում առաջիկա խաղերում», – նշված է «Բանֆիլդ» ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ֆուտբոլիստի պրոֆիլը մեր կայքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0