Պրեմիեր լիգայի նոր ձևաչափի քննարկում․ փոփոխությունները նախատեսվում են 2026/27 մրցաշրջանից
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՖՖ մրցումների բաժնի նախաձեռնությամբ, Fastex Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման հիմնական թեման եղել է Պրեմիեր լիգայի մրցաշարի ձևաչափի հնարավոր փոփոխությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՖՖ-ի կողմից դեռևս հունվարին ներկայացված առաջարկություններին, որոնք վերաբերել են առաջնության կառուցվածքին, լեգեոնականների սահմանափակմանը, թիմերի և տուրերի քանակին, ինչպես նաև ԲԿՄԱ ակումբի կարգավիճակին։
Ֆեդերացիայի հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ բոլոր հնարավոր փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն 2026/27 մրցաշրջանից։ Հաջորդ մրցաշրջանը կանցկացվի գործող ձևաչափով։ Ակումբներն ունեն մեկ տարի՝ իրենց առաջարկությունները ձևակերպելու և հետագա նմանատիպ քննարկումներին մասնակցելու համար։
Պրեմիեր լիգայի ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի նմանատիպ հանդիպումների արդյունքում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0